1000х90.jpg (78 KB)

ԵՀ-ի ընդունած թվային ռազմավարությունը իրավական նորմեր Է ներառում արհեստական ինտելեկտի համար

Armenpress 16:20, 19 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովն (ԵՀ) ընդունել Է Եվրամիության թվային ռազմավարությունը, որը ներառում Է իրավական նորմերի մշակման սկզբունքները արհեստական ինտելեկտի զարգացման ու ներդրման համար: Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել Է ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ներկայացնելով այդ ռազմավարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրահանձնաժողովն ընդունել Է նոր թվային ռազմավարություն: Այն պետք Է երաշխավորի, որ թվային տեխնոլոգիաները, ներառյալ արհեստական ինտելեկտի զարգացումը, կապահովեն եվրոպական տնտեսության հզոր վերելքը եւ կերաշխավորեն Եվրահանձնաժողովի կլիմայական նպատակների իրագործումը»,-նշել Է ֆոն դեր Լյայենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am