Ուհանում եւս մեկ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Է վարակվել կորոնավիրուսով

Armenpress 15:58, 19 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուհանի Ութերորդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը վարակվել Է նոր տիպի կորոնավիրուսով եւ բուժում Է անցնում, գրել Է Beijing News թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Ցանցում հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ Ութերորդ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վան Պինը հիվանդացել Է նոր տիպի կորոնավիրուսի հարցուցած թոքաբորբով եւ ներկայում օրհասական վիճակում գտնվում Է «Ցինինտան» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի վերակենդանացման բաժանմունքում, նրա կյանքը փրկելու համար արյան պլազմա Է պահանջվում:

Ութերորդ հիվանդանոցում հրատարակությանը հավաստել են, որ հիմնարկության գլխավոր բժիշկն իրոք վարակվել Է կորոնավիրուսով եւ բուժում Է անցնում:

Փետրվարի 18-ին ավելի վաղ հայտնի Է դարձել Ուհանում եւս մեկ հիվանդանոցի՝ «Ուչան» հուսպիտալի գլխավոր բժշկի մահվան մասին: Լյու Չժիմինը 51 տարեկան Էր, նա դարձել Է Չինաստանում բժշկական հիմնարկության առաջին ղեկավարը, որը մահացել Է կորոնավիրուսից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am