1000х90.jpg (78 KB)

Այսօր՝ փետրվարի 19-ին

Armenpress 09:33, 19 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1869 թ. այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնվել է Հովհաննես Թումանյանը: Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծի ծննդյան օրը, արդեն մեկ տասնամյակից ավելի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։

*           1964 թ. այս օրը ծնվել է Կարոտ  Մկրտչյանը (Ջամբազի արծիվ)՝ Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատար, «ԼՂՀ մարտական խաչ» 1 աստիճանի, «ՀՀ մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանների ասպետ։

*           2004 թ. այս օրը սպանվել է Գուրգեն Մարգարյանը` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից, որը քնած ժամանակ կացնի 16 հարված է հասցրել նրա դեմքին: 2004 թ. հունվարի 11-ից Գուրգեն Մարգարյանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին:

*           1878 թ. այս օրը կնքվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում։

*           1851 թ. այս օրը հիմնվել է Արամյան դպրոցը Թավրիզի Ղալա թաղամասի եկեղեցու բակում՝ Սահակ եպիսկոպոս Սաթունյանի նախաձեռնությամբ։

 

                   Գիտե՞ք, որ...

 

*           Մեդուզա նուտրիկուլան միակ կենդանի արարածն է, որն անմահ է:

*           Մրջյունները չեն քնում:

*           Չինաստանում պանդայի սպանության համար մարդուն մահապատիժ է սպասվում:

*           Ամենասովորական ոզնու փշերի քանակը հասնում է 10.000-ի:

*           Բվերը յուրաքանչյուր աչքի վրա 3 կոպ ունեն, մեկը՝ թարթելու համար, մեկը՝ քնելու, մյուսն էլ՝ մաքրելու։

*           Կոկորդիլոսները կարող են 3 տարի ապրել առանց սննդի։

*           Շնաձկների մոտ ողջ կյանքի ընթացքում աճում են ատամները։ Դրանց քանակը կարող է հասնել մինչև 30 000-ի։

*           Ծառագորտերը կարող են լիովին սառչել ձմռանն ու հալչել գարնանը՝ շարունակելով կենսագործունեությունը։

 

Մ. Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am