ԱԻ նախարարը 14 փրկարար ծառայողների շնորհել է հերթական կոչումներ

Armenpress 20:26, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով 14 փրկարար ծառայողների շնորհվել են փրկարար ծառայության հերթական կոչումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փետրվարի 18-ին Ֆելիքս Ցոլակյանն ընդունել փրկարար ծառայողներին և հանդիսավոր կերպով հանձնել կոչումների ուսադիրները:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով փրկարար ծառայողներին, մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն, ինչպես նաև հորդորել աշխատանքի մեջ լինել ավելի զգոն և ուշադիր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am