1000х90.jpg (78 KB)

Բաքվի արվարձանում այրվում Է «Սադարակ» առեւտրի կենտրոնը

Armenpress 09:51, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 18-ին հրդեհ Է բռնկել Ադրբեջանի մայրաքաղաքի «Սադարակ» առեւտրի խոշոր կենտրոնում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտնել Է երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «ԱԻՆ-ի թեժ գծով տեղեկատվություն Է ստացվել Բաքվի Ղարադաղի շրջանի «Սադարակ» առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհի մասին: Անհապաղ արտակարգ պատահարի վայր են ուղարկվել Հակահրդեհային պահպանության պետական ծառայության եւ Հատուկ ռիսկի փրկարար ծառայության համապատասխան ուժերը»,- ասված Է հաղորդագրության մեջ:Հրշեջները ձեռնամուխ են եղել կրակի մարմանը: Բռնկման պատճառների մասին առայժմ չի հաղորդվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am