1000х90.jpg (78 KB)

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել Է 1,8 հազարը

Armenpress 09:48, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում փետրվարի 18-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 17-ի 20:00-ի) դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 72 հազար 436, մահացել Է 1 868 մարդ, հաղորդել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել Է 1886-ով, մահացու դեպքերինը՝ 98-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 93 մարդ, Հենանի նահանգում՝ երեք մարդ, մեկական մարդ Հունանի նահանգում եւ Պեկինում: Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց Է անցնում 58 հազար 16 մարդ, ավելի քան 11,7 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ, ավելի քան 1,7 հազար մարդ ապաքինվել Է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից: Նախօրյակին Չինաստանում արձանագրվել Էր վարակման 2048 դեպք եւ 105 մահ Covid-19-ից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am