Հայ շախմատիստները մեկնարկում են Aeroflot open 2020-ում

Armenpress 00:19, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում  մեկնարկում է Aeroflot open 2020-ին շախմատային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Aeroflot open 2020-ի գլխավոր ենթախմբում Հայաստանը կներկայացնեն Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, B խմբում  կխաղան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Դավիթ Գևորգյանը, իսկ C ենթախմբում` Արթուր Ղարագյոզյանը:

Aeroflot Open 2020-ը կմեկնարկի փետրվարի 19-ին և կեզրափակվի 27-ին: Մոսկվայում կայանալիք մրցաշարի հիմնական խմբում ընդգրկվել են 74 շախմատիստներ: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով` 9 տուրով: Այս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազար եվրո:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am