Մեսին և Հեմիլթոնը ստացան Laureus World Sports Awards 2019 մրցանակը

Armenpress 00:13, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային սպորտի Laureus World Sports Awards-ի 2019 դափնեկիրները երկու մարզիկներ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած մրցանակաբաշխության ընթացքում պատմության մեջ առաջին անգամ թիմային մարզաձևի ներկայացուցիչն արժանացավ «Տարվա լավագույն մարզիկ» կոչումը: Այն ստացավ կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին և «Formula 1»-ից  ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը:

«Տարվա լավագույն կին» մարզիկը ԱՄՆ մարմնամարզության հավաքականի անդամ Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Սիմոնե Բայլսն է: «Լավագույն թիմը»` Հարավաֆրիկյան Հանրապետության ռեգբիի ընտրանին է:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am