Չեմպիոնների լիգան վերսկսվում է

Armenpress 00:07, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան ձմեռային դադարից հետո վերսկսվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի ակումբային ամենաուժեղ մրցաշարի փլեյ-օֆֆ առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ն կհյուրընկալի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն անգլիական «Լիվերպուլ»-ին: Այս թիմերը մինչ այս միմյանց հանդիպել են 4 անգամ, որտեղ երկու խաղ ավարտվել է ոչ-ոքի, մեկում հաղթել է իսպանական, մյուս` անգլիական թիմը: Երկու ակումբները խփել են 4-ական գնդակ:

Օրվա մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ կխաղա ՊՍԺ-ի հետ: Միմյանց դեմ անցկացրած երկու խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Ակումբները խփել են մեկական գնդակ:

Երկու հանդիպումները կկայանան փետրվարի 18-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am