Իրանը պատրաստ Է բանակցություններ վարել Պարսից ծոցի անվտանգության շուրջ

Armenpress 16:56, 17 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ Է Պարսից ծոցի անվտանգության շուրջ բանակցություններ վարել բոլոր կողմերի հետ, ներառյալ Սաուդյան Արաբիան: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարի ավագ խորհրդական Մեհդի Սանային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանը բանակցություններ Է առաջարկում Սաուդյան Արաբիայի հետ եւ պատրաստ Է բանակցություններ վարել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային հարցերի շուրջ: Եվ նաեւ պատրաստ Է դա բացատրել բոլորին եւ բոլորի հետ աշխատել Պարսից ծոցում անվտանգության ապահովման Հորմուզի պլանի շուրջ»,- հայտարարել Է Սանային «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի 9-րդ մերձավորարեւելյան խորհրդաժողովի կուլիսներում: Նա նշել Է նաեւ, որ տարածաշրջանի անվտանգությունը հարկավոր Է ապահովել տարածաշրջանային նախաձեռնություններով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am