Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Armenpress 21:21, 16 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի բրոզե մեդալի համար գոտեմարտում Արսեն Հարությունյանի մրցակիցը հույն Գեորգիոս Պիլիդիսն էր: Հարությունյանին հաջողվեց 10:0 հաշվով հաղթել մրցակցին:

Արսեն Հարությունյանը նախորդ տարի դարձել էր Եվրոպայի չեմպիոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am