Կարեն Գրիգորյանը Santiago Masters շախմատային մրցաշարի առաջատարն է

Armenpress 20:24, 16 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը մասնակցում է Santiago Masters-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական Սանտյագո քաղաքում անցկացվող համանուն մրցաշարի 6-րդ տուրում նա ոչ-ոքի ավարտեց պարտիան Լուիս Գալոգոյի հետ: Այս տուրից հետո Կարեն Գրիգորյանը մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 5,5 միավոր:

Մրցաշարն ընթանում է շվեյացարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի փետրվարի 19-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am