1000х90.jpg (78 KB)

«Յուվենտուս»-ը հաղթեց «Բրեշիա»-ին

Armenpress 20:15, 16 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում «Յուվենտուս»-ը հյուրընկալեց «Բրեշիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրինյան ակումբին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփականը պահելով անառիկ: «Յուվենտուս»-ի կազմում գոլերի հեղինակներ դարձան Պաուլո Դիբալան և Խուան Կուադրադոն:

Այս հաղթանակից հետո «Յուվենտուս»-ը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և ունի 57 միավոր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am