«Արարատ»-ն ընկերական խաղում զիջել է «Սպարտակ»-ին

Armenpress 17:03, 16 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ն ընկերական հանդիպում անցկացրեց Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սոչի քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Արարատ»-ը վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց «Սպարտակ»-ի հետ և զիջեց 3:1 հաշվով: Երևանյան ակումբի կազմում միակ գնդակը խփեց Վեսլենը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն«Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am