Փրկարարները 5 ավտոմեքենա են դուրս բերել արգելալափակումից

Armenpress 16:35, 16 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 15-16-ը 4 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ահազանգներն ստացվել են Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի մոտ, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի մոտ, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մոտ, Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին արգելափակումների մասին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am