1000х90.jpg (78 KB)

«Ուրարտուն» ընկերական հանդիպում կանցկացնի շվեյցարական թիմի հետ

Armenpress 14:45, 16 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուն» ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  Փետրվարի 17-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները ուժերը կչափեն շվեյցարական «Չամ» ֆուտբոլային ակումբի հետ։ Հանդիպումը կկայանա «Օրմիդիա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 13։30-ին։

Հավելենք, որ կիպրոսյան հավաքի ստուգողական վերջին հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնիռուսական «Տեքստիլշիկ» ակումբի հետ։ Այդ խաղը նախատեսված է փետրվարի 18-ին։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am