«Լոռի»-ն նոր ֆուտբոլիստ ունի Ուրուգվայից

Armenpress 14:40, 16 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լոռի» է տեղափոխվել ուրուգվայցի ձախ պաշտպան ՋիաննիԴանիելլե Ռոդրիգես Ֆերնանդեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  25-ամյաֆուտբոլիստի վերջին ակումբն իսպանական Սեկունդան ներկայացնող «Ալմերիան» էր։

Ռոդրիգեսը հանդես է եկել «Բենֆիկա Բ»-ում, Ուրուգվայի «Պենյարոլ», «Ֆենիքս», «Սուդ Ամերիկա», ինչպես նաեւ արգենտինական «Սան Մարտին» ակումբներում։ «Պենյարոլի» կազմում դարձել էՈւրուգվայի չեմպիոն։ Ռոդրիգեսի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am