Ալեգրին կարող է գլխավորել ՊՍԺ կամ էլ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը

Armenpress 12:39, 16 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի ֆուտբոլային մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել ֆրանսիական ՊՍԺ կամ էլ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport Mediaset-ը: ՊՍԺ-ն կհրաժարվի ներկայիս գործող մարզիկ գերմանացի Թոմաս Տուխելի ծառայությունից, կապված նրանից, թե ինչպես թիմը հանդես կգա Չեմպիոնների լիգայում: Սակայն առավել մեծ հավանակությամբ Ալեգրին կտեղափոխվի Անգլիա և կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Մասիմիլիանո Ալեգրին 2014/19 թվականները մարզում էր Թուրինի «Յուվենտուս»-ը, որի հետ 5 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am