Ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում

Armenpress 15:27, 15 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշմարտի հավաքակնաի անդամ Արսեն Հարությունյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի առաջնության 61 կգ քաշային կարգի որակավորման փուլում Եվրոպայի գործող չեմպիոն Հարությունյանը 6:0 հաշվով հաղթանակ տոնեց Մակեդոնիան ներկայացնող Վլադիմիր Եգորովի նկատմամբ:

Հաջորդիվ Հարությունյանի մրցակկցը Ուկրաինայից Իվան Բիլիչուկն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am