1000х90.jpg (78 KB)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Armenpress 13:30, 15 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փետրվարի 17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ը կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 17-ին սպասվում է թույլ ձյուն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am