1000х90.jpg (78 KB)

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսվարողի ախորժակը

Armenpress 21:52, 14 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք մեր բնաշխարհի «հերն անիծում» ենք, իսկ այն վերականգնելու մասին չենք էլ մտածում: Եթե նույնիսկ մտածում ենք էլ, չենք կարող վերականգնել, քանզի բնությանը տված վնասի դիմաց փոխհատուցումը շատ չնչին է: Այս տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք այս մասին՝ հատկապես ընդերքօգտագործման ոլորտի օրինակը մեջբերելով: Ասենք՝ ինչու՞ պիտի տնտեսվարողը մտածի մաքուր տեխնոլոգիաներ ձեռք բերելու մասին, եթե տուգանքի չափն ընդամենը 300 հազար դրամ է: Փաստերը շատ են: Դրանք հնչեցրել ենք, հնչեցնում ենք: Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը լիովին համաձայն է մեզ հետ: Նշում է, սակայն, որ փոփոխություններ, այնուամենայնիվ, կան, հստակ կարգավորումներ են եղել, խստացումներ:

Վ. Ավետիսյանը հողերի մասով փաստը ներկայացրեց. եթե նախկինում հողի վնասը հաշվարկվում էր 21 հազար դրամ, ապա հիմա՝ նոր կարգավորման համաձայն, այդ 21 հազարը մոտավորապես 2 մլն դրամից ավելի է լինելու: Որոշ դեպքերում քրեական պատասխանատվություն կա նաեւ սահմանված:

Մեկ այլ օրինակ՝ ՀԷԿ-երի մասով: «Եթե ավել ջուր էին օգտագործում, ապա դրա համար 0 դրամ էր նախատեսված: Իսկ նոր կարգավորման համաձայն (2019 թ. տարբեր կարգավորումներ են ուժի մեջ մտել), 2-3 ամսվա ընթացքում ավել ջուր օգտագործելու համար, վնասի դիմաց 2-3 մլն դրամի խնդիր կդրվի»:

Ո՞ր ոլորտում է տնտեսվարողն ավելի շատ կեղեքում մեր բնաշխարհը…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am