Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել են քաղաքացիներ

Armenpress 21:45, 14 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 14-ին, ժամը 16:11-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բագրատունյաց  81/3 հասցեում բախվել է երկու ավտոմեքենա, տուժել են քաղաքացիներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 81/3 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz S550» (վարորդ՝ Գոռ Ն., ծնված 1996 թ.) և «Nissan March» (վարորդ՝ Արմեն Մ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz S550» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

«Mercedes-Benz S550» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Մարատ Խ., ծնված 1995 թ. և Հայկ Կ., ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Մարատ Խ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հայկ Կ.-ինը՝ միջին ծանրության:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից. վարորդը և ուղևորները (Գայանե Ս., 1992 թ. և Դավիթ Վ., 1991 թ.)  հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am