Արմավիրի ոստիկանները բերման ենթարկվածների մեքենայում ատրճանակներ են հայտնաբերել

Armenpress 20:48, 14 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, փետրվարի 13-ի գիշերն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արմավիր քաղաքի Աբովյան և Չարենցի փողոցների խաչմերուկից, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել երկու երիտասարդի, որոնք Արմավիրի բնակիչներ են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեքենայի զննությամբ հայտնաբերվել են գործարանային համարներով ատրճանակներ, որոնցից մեկը՝ «Մակարով»։ Դրանք առգրավվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am