Ծովահենները Նիգերիայի ափերից բեռնարկղային նավ են գրավել

Armenpress 20:26, 14 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայից մոտ 300 կմ հեռավորության վրա ծովահենները գրավել են դանիական Maersk Tema ընկերության բեռնարկղային նավը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է ֆիննական  Iltalehti պարբերականը՝ հղում կատարելով Fleetmon բեռնափոխադրման նավիգացիայի կայքին:

«Ուրբաթ օրն առավոտյան 2 ծովահենի հաջողվել է բարձրանալ դանիական բեռնարկղային նավի նավատորմի վրա, որը գտնվել է նիգերիական ափերից մոտ 300 կմ հեռավորության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Հաղորդվում է, որ անձնակազմը թաքնվում է նավի սենյակներից մեկում: Կայքի տեղեկություններով, մոտակայքում այլ նավեր չկան: Ֆիննական պարբերականի տվյալներով էլ, բեռնարկղային նավի վրա կա ավտոմատ նույնականացման ծրագիր (AIS - Automatic Identification System), որը ցույց է տալիս, որ նավը նույն տեղում կանգնած է:

Նավը Կոնգոյի Պուենտ-Նուար նավահանգստից ուղևորվում է դեպի Նիգերիա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am