ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին

Armenpress 17:38, 14 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է, որ կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Քաղաքական խորհրդի բոլոր անդամների, պատգամավորների, տարածքային կառույցների պատասխանատուների միաձայն որոշմամբ` ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին»,- ասաց Զոհրաբյանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am