Միայնակ տղամարդը 25 հազար դոլար կվճարի իր երազանքների կնոջ հետ հանդիպելու համար

Armenpress 16:33, 14 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Ջոնսոն օկրուգի (Կանզասի նահանգ) միայնակ բնակիչը խոստացել Է 25 հազար դոլար վճարել ցանկացած մեկին, որը հանդիպում կկազմակերպի իր երազանքներիի կնոջ հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է KCTV հեռուստակայանի կայքում:

Այս կերպ 47-ամյա Ջեֆ Գեբհարթը որոշել Է ոչ միայն կարգավորել իր անձնական կյանքը, այլեւ օգնել տեղի անօթեւան կենդանիների ապաստանին: Նա բոլոր ցանկացողներին առաջարկում Է փորձել իր համար գտնել այն կնոջը, որն իդեալական կերպով կհամապատասխաներ իրեն: Փոխարենը նա խոստանում Է այդ մարդուն 25 հազար դոլար վճարել, ինչպես նաեւ նույնքան գումար Էլ փոխանցել ապաստանի հաշվին: Իր այդ մտահղացման շուրջ նա խորհրդածել Է վերջին վեց ամիսներին: Գեբհարթը խոստովանել Է, որ հոգնել Է ժամադրություններից ու առցանց-ծանոթություններից: Նախքան այսչափ արտասովոր հայտարարություն անելը, նա խորհրդակցել Է իր ընկերների հետ, որոնցից շատերն աշխատում են որպես հոգեբաններ: Նրանք միասին ստեղծել են ոչ մեծ հարցարան, որպեսզի շրջապատի մարդկանց համար ավելի հեշտ լինի Գեբհարթի համար համապատասխան զույգ գտնելը: Ի թիվս այլ բաների, նա պոտենցիալ զուգընկերուհուն հարցնում Է, թե նա սիրում Է արդյոք շներին: Ամերիկացին չի թաքցնում, որ անձամբ ինքը Գուննար անունով շուն ունի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am