ՊԵԿ-ը կանխատեսում է պետբյուջեի մաքսային մուտքերի աճ ավելի քան 15 տոկոսով

Armenpress 13:52, 14 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019-ին, նույնիսկ առանց ներմուծված մարդատար ավտոմեքենաներից առաջացած գանձումների ազդեցության, ունեցել է պետբյուջեում մաքսային մուտքերի աճ: 2020-ին կանխատեսվում է ավելի քան 15 տոկոսի աճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ անդրադառնալով մաքսային մարմինների կողմից պետբյուջե ապահովված մուտքերին:

«Բավականին շատ է խոսվում մաքսային մուտքերի վրա ավտոմեքենաների ազդեցության մասին: Նույնիսկ եթե չեզոքացնենք ավտոմեքենաների ազդեցությունը պետական բյուջեի մուտքերի վրա, միևնույն է, մաքսային մարմինները 2019-ին ունեցել են մաքսային մուտքերի աճ: Իսկ 2020-ին ակնկալում ենք մոտ 15 տոկոսի և ավելի մաքսային մուտքերի աճ՝ 2019-ի հետ համադրելի ցուցանիշի նկատմամբ»,-ասաց Ներսիսյանը:

2019-ին գրանցվել է մաքսային մուտքերի 22.2 տոկոս աճ, 2018-ին՝ 5.3 տոկոս աճ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am