Թուրքիայում սպառնալիքների պատճառով ուժեղացրել են ՌԴ դեսպանության անվտանգության ապահովումը

Armenpress 10:57, 14 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Ռուսաստանի դեսպանության անվտանգության ապահովման միջոցներն այն բանի կապակցությամբ, որ դեսպան Ալեքսեյ Երխովն սպառնալիքներ Է ստանում Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել Է ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Իրինա Կասիմովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այո, իրոք, վերջին ժամանակներս իրադրությունը սրվել Է: Այդ կապակցությամբ մեր խնդրանքով թուրքական իշխանություններն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել»,- ասել Է նա:

Կասիմովայի խոսքով՝ ոմանք սպառնում են հետեւյալ խոսքերով. «Դեսպան, դուրս մի արի Անկարայի փողոցներ»: «Մենք հասկանում ենք, որ մարդիկ, որոնք դա գրում են, հազիվ թե սպանության գնան: Բայց այդուհանդերձ պետք Է դրա հետ հաշվի նստել»,- հավելել Է մամուլի կցորդը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am