Փաշինյանն արձագանքեց ընդդիմադիր կարծիքն իշխանության կողմից ճնշելու վերաբերյալ քննադատությանը

Armenpress 17:22, 12 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հարց ու պատասխանի ընթացքում պատասխանեց իշխանության նկատմամբ այն քննադատությանը, թե իրենք ճնշում են ընդդիմադիր կարծիք արտահայտողներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի հարցին՝ Փաշինյանն ասաց.

«Երբեք Հայաստանում չի եղել քվեարկություն մի պայմաններում, երբ եթերում կա հինգ ընդդիմադիր հեռուստատեսություն: Հայաստանի պատմության մեջ երբեք քվեարկություն չի եղել մի պայմաններում, երբ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով աշխարհում կիսում է 8-րդ տեղը Ֆրանսիայի հետ: Ինչի՞ մասին են խոսում, այդ ո՞ւմ բերանն ենք մենք փակում, այդ ո՞ւմ մեքենան ենք վառում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am