Կարապետ Չալյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Armenpress 22:32, 11 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Չալյանը մրցեց Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ: Սակայն Մնացականյանը գոտեմարտի ընթացքում վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել պայքարը:

Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

 

 

 

 

 

 

 

           

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am