1000х90.jpg (78 KB)

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Զորի Բալայանի ծննդյան 85-ամյակի առիթով

Armenpress 12:18, 10 Փետրվար, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին` ծննդյան 85-ամյակի առիթով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Հարգարժա՛ն Զորի Հայկի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:

Ձեր ամբողջ կյանքը Դուք նվիրաբերել եք Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու վեհ գործին, դարձել եք նրա կենդանի հերոսներից մեկը եւ Ձեր արժանի տեղն եք զբաղեցրել մեր նորագույն պատմության մեջ: Կանգնած լինելով Ղարաբաղյան շարժման ակունքներում՝ միշտ ապրել եք հարազատ ժողովրդի հոգսերով եւ արել եք հնարավորը նրա նվիրական իղձերի ու երազանքների իրականացման համար:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում երկար տարիների կյանք, խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am