Փաշինյանը արտերկրի հայրենակիցներին հորդորեց մասնակցել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին

Armenpress 21:21, 9 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտասահմանում բնակվող այն հայրենակիցներին, որոնք չեն կարողացել մասնակցել 2018թ. գարնան թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը, հորդորում է մասնակցել ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նրանց հորդորեց ավիատոմսեր պատվիրել և պատրաստվել ապրիլի 5-ին հանրաքվեին մասնակցելու համար, մանավանդ որ 13 ուղղություններով բացվել են նոր ավիաչվերթներ և ստեղծվել են շատ էժան գներով  Հայաստան գալու և հեղափոխության համար կարևոր այդ հանրաքվեի կայացմանը մասնակցելու հնարավորություն։

«Հանդիպում ենք ապրիլի 5-ին, ընտրական տեղամասերում», - նշեց ՀՀ վարչապետը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am