Արտակ Դավթյանը ներկայացրեց ԶՈՒ զինտեխնիկայի համալրման առաջնահերթությունները

Armenpress 18:41, 7 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ներկայացրեց, թե ինչ զինտեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ են աշխատում Հայաստանի Զինված ուժերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեմային Դավթյանն անդրադարձավ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Հիմնական ուղղվածությունը, որը կա զինված ուժերի կողմից՝ հակատանկային պայքարի ժամանակակից միջոցներն են, հետախուզության ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, և անօդաչու թռչող սարքերն են: Այդ ուղղվածությամբ ենք հիմնականում աշխատում՝ առավել նոր որակական ցուցանիշներ գրանցելու համար»,- ասաց Դավթյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am