Բավրայում բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք. Փաշինյանը՝ կոռուպցիոն երևույթների մասին

Armenpress 11:40, 6 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավրայի մաքսակետում անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ: Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ աշխատակիցներն աջակցել են առանց մաքսային ձևակերպման ապրանքներ ներկրելուն:

«Այստեղ իմ ռեակցիան նորից նույնն է, զարմանում եմ այդ մարդկանց տրամաբանության վրա, տպավորություն է՝ հեռուստացույց չեն դիտում, սոցցանցերին ու լուրերին չեն հետևում: Եթե որևէ մեկին թվում է, որ տեսախցիկների առաջ մի բան խոսում ենք, աշխատասենյակներում ուրիշ բան անում, այդ մարդիկ չարաչար սխալվում են: Կոռուպցիան արմատախիլ ենք անելու Հայաստանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am