Հայտարարվել Է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը

Armenpress 15:50, 5 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները բրիտանացի դերասան Ռոբերտ Փատինսոնին համարել են աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը, հաղորդել Է The Sun-ը: «Մթնշաղի» եւ «Փարոսի» աստղը, որն այժմ նկարահանվում Է Բեթմենի մասին հերթական ֆիլմում, առաջ Է անցել Բրեդ Փիթից եւ Դեւիդ Բեքհեմից դեմքերի ոսկե հատման հին հունական սկզբունքի համապատասխանության հետազոտության արդյունքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպես, պարզվել Է, որ Ռոբերտ Փատինսոնի համամասնությունները կատարյալ են 92,15 տոկոսով: Ոսկե հատման սկզբունքը ֆիզիկական գրավչությունը չափում Է՝ ելնելով շրթունքների, ծնոտի, աչքերի եւ դեմքի մյուս մասերի չափերի հարաբերակցությունից: Երկրորդ տեղում Է Հենրի Քավիլը (91,64 տոկոս), երրորդում՝ Բրեդլի Քուպերը (91,08 տոկոս), իսկ չորրորդում՝ Բրեդ Փիթը (90,51 տոկոս):

Անցյալ տարի հաղթողը Ջորջ Քլունին Էր, այս անգամ նա իջել Է վարկանիշի հինգերորդ հորիզոնական՝ 89,91 տոկոսով՝ դեմքի տարիքային փոփոխությունների պատճառով:

«Իդեալական» թվերը համակարգչային տեխնոլոգիաների միջոցով որոշել Է Լոնդոնի կոսմետիկական եւ պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար դոկտոր Ջուլիան դե Սիլվան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am