«Արարատ»-ը նոր դարպասապահ և պաշտպան ունի

Armenpress 21:45, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը երկու նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատ»-ը պայմանագիր է կնքել բրազիլացի 20-ամյա տաղանդավոր պաշտպան Ռաֆաել Էնրիկեի, ինչպես նաև ռուս դարպասապահ Եվգենի Կոբոզևի հետ:  Փորձառու ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ուֆա»-ում, «Կռիլյա Սովետով»-ում, «Տոսնո»-ում։ Նրա վերջին ակումբը եղել է Երևանի «Փյունիկ»-ը։

Այժմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am