«Փյունիկ»-ն ընկերական խաղում պարտվել է

Armenpress 21:39, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ը հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել ուսումնամարզական հավաքի շրջանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս օրերին Թուրքիայում հավաք անցկացնող «Փյունիկ»-ը ստուգողական հանդիպում անցկացրեց բուլղարական «Լևսկի»-ի հետ և զիջեց 2:3 հաշվով:

Այժմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը`14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am