Հայտնի է Տիգրան Սարգսյանի պաշտոնը ԵՏՀ կոլեգիան ղեկավարելուց հետո

Armenpress 19:38, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն, ով լքում է իր պաշտոնը հունվարի 31-ին, ղեկավարելու է Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԵՏՀ լրատվական ծառայությունից։

«Այսպիսով, Տիգրան Սարգսյանը պահպանելու է բարձր մակարդակի միջազգային պաշտոնյայի կարգավիճակը։ Հիմնադրամի նպատակն է աջակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ու Տաջիկստանի Հանրապետության տնտեսությունների թվայնացման գործընթացներին։ Այդ երկրները Եվրասիական զարգացման բանկի անդամ են, որը կոչված է նպաստելու նրանց տնտեսական աճին ու նրանց միջև առևտրա-տնտեսական կապերի ընդլայնմանը»,- հայտնեցին ԵՏՀ-ից։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am