1000х90.jpg (78 KB)

Վրաստանը կորոնավիրուսի պատճառով մինչեւ մարտի 29-ը դադարեցրել Է ավիահաղորդակցությունը ՉԺՀ-ի հետ

Armenpress 13:09, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը կորոնավիրուսի կապակցությամբ մինչեւ մարտի 29-ը դադարեցրել Է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ: Այդ մասին ասված Է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում ժամանակավորապես դադարեցված Է ուղիղ ավիահաղորդակցությունը ՉԺՀ-ի հետ: Այդ մասին իրազեկված են ՉԺՀ-ի ավիաիշխանություններն ու համապատասխան ավիաընկերությունները: Սահմանափակումները կգործեն մինչեւ ձմեռային նավիգացիայի սեզոնի վերջը (մարտի 29-ը)»,- ասված Է հայտարարության մեջ: Գործակալությունում հավելել են, որ ավիահաղորդակցության ժամանակավոր դադարեցման որոշումը կարող Է վերանայվել՝ կախված համաճարակի տարածման տեմպերից: Վրաստանի եւ Չինաստանի միջեւ շաբաթական երեք անգամ կանոնավոր ուղիղ չվերթներ Էին իրականացվում Թբիլիսի-Ուրումչի երթուղով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am