Պեկինում նոր տիպի թոքաբորբով հիվանդացածների թիվն անցել Է հարյուրից

Armenpress 12:31, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը Չինաստանի մայրաքաղաքում հասել Է 102-ի: Այդ մասին հայտնել Է Պեկինի առողջապահության գործերի կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հունվարի 28-ի 12:00-ից մինչեւ հունվարի 29-ի 12:00-ն Պեկինում ի հայտ Է բերվել նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդանալու 11 նոր դեպք: Բոլոր հիվանդացածները գտնվում են բուժհաստատություններում, նրանց օգնություն Է ցուցաբերվում»,- ասված Է հայտարարության մեջ: Պեկինում նոր կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվում կա վեց տղամարդ եւ հինգ կին: Նրանցից ավագը 80 տարեկան Է, ամենակրտսերը՝ 2 տարեկան:

Վերջին տվյալների համաձայն Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների քանակը հասել Է 5974-ի: Ինչպես ասված Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի հայտարարության մեջ, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել Է 132-ի: Հայտարարության մեջ նշվում Է, որ 1239 ախտահարվածների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Ավելի քան 9,2 հազար մարդ ունի կորոնավիրուսով վարակման ախտանիշներ, սակայն նրանց ախտորոշումն առայժմ հաստատված չԷ: Կարանտինում Է գտնվում եւս գրեթե 60 հազար մարդ: Նորացված տեղեկատվության համաձայն՝ ախտահարվածների թվի կեսից ավելին (3,5 հազար վարակված եւ 125 մահ) բաժին Է ընկնում Հուբեյի նահանգին, որի վարչական կենտրոն Ուհան քաղաքը համաճարակի տարածման սկզբնական աղբյուրն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am