1000х90.jpg (78 KB)

Apple-ը հաշվետվություն Է ներկայացրել ռեկորդային հասույթի եւ զուտ շահույթի մասին

Armenpress 12:29, 29 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի եռամսյակային հասույթն ավելացել Է 9 տոկոսով՝ հասնելով ամերիկյան այս ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին՝ 91,8 մլրդ դոլարի: Համապատասխան տեղեկատվությունը ներկայացված Է Քուփերթինոյից (Կալիֆոռնիայի նահանգ) ընկերության հաշվետվության մեջ, որը հրապարակվել Է հունվարի 28-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հաշվետու ժամանակաշրջանը 2020 ֆինանսական տարվա առաջին եռամսյակն Է, որը լրացել Է 2019 թվականի դեկտեմբերի 28-ին: «Մենք հիացմունքով զեկուցում ենք եռամսյակային ամենամեծ հասույթի մասին, որի ձեռքբերմանը նպաստել Է iPhone 11 եւ iPhone 11 Pro մոդելների մեր սմարթֆոնների, ինչպես նաեւ ծառայությունների ու աքսեսուարների պահանջարկի հզոր աճը»,- նշել Է ընկերության ղեկավար Թիմ Քուկը: Եռամսյակի ընթացքում զուտ շահույթը կազմել Է 22,2 մլրդ դոլար՝ նույնպես հասնելով ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am