Սիմոնա Հալեպը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է  

Armenpress 11:21, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց աշխարհի երրորդ ռակետը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուռնում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի 3-րդ ռակետ Սիմոնա Հալեպը մրցեց Էստոնիան ներկայացնող Անետ Կոնտավեյտի հետ: Ընդամենը 53 րոպե ձգված մրցախաղում Հալեպը հաղթեց երկու սեթում` 6:1, 6:1 հաշվով:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ:Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am