Էրիկսենը պաշտոնապես դարձավ «Ինտեր»-ի ֆուտբոլիստ

Armenpress 18:08, 28 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը պաշտոնապես համալրեց Միլանի «Ինտեր»-ի շարքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: Կիսապաշտպանի միլանյան ակումբի հետ կնքած պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: Դանիացին «Ինտեր»-ում տարեկան կստանա 10 միլիոն եվրո աշխատավարձ: Իսկ խաղային համար ընտրել է 24-ը:

Էրիկսենը «Տոտենհեմ»-ի կազմում հանդես էր գալիս 2013 թվականից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am