Շուտով կհանգուցալուծվի. Փաշինյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի մասին հարցին

Armenpress 10:41, 28 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը շուտով կհանգուցալուծվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին ասաց «Եռաբլուր»-ում լրագրողի հարցին ի պատասխան:

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի  հանգուցալուծումը, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Կհանգուցալուծվի,  շուտով կհանգուցալուծվի»:

Հարցին՝ կա՞ն հստակ քայլեր, վարչապետը պատասխանեց. «Կհանգուցալուծվի»:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am