1000х90.jpg (78 KB)

Էշլի Բարտին կիսաեզրափակիչում է. Australian Open

Armenpress 08:54, 28 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարտին Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենախաղի քառորդ եզրափակիչում Բարտին մրցեց Չեխիայից Պետրա Կվիտովայի հետ և 1 ժամ 44 րոպե ձգված մրցախաղում հաղթեց երկու սեթերից հետո 7:6, 6:2 հաշվով: Կիսաեզրափակիչում Բարտիի մրցակիցը Սոֆյա Կենին է: Այս մրցախաղը կկայանա հունվարի 30-ին:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ:Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am