Վարչապետը տնտեսության առաջընթացի համար տեսնում է լավ նախադրյալներ

Armenpress 13:22, 27 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ 2020 թվականը տնտեսության առումով ավելի լավ տարի կլինի, քան 2019 թվականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում:

«Այսօր առավոտից աշխատում եմ մի քանի տնտեսական թեմաների վրա: Եվ ուզում եմ ասել, որ շատ լավ լուրեր ունենք տնտեսության վերաբերյալ և շատ լավ նախադրյալներ ունենք, որ 2020 թվականը տնտեսական առումով լինի ավելի լավ տարի, քան 2019 թվականն է եղել: Եվ համոզված եմ, որ կոռումպացվածներին չի հաջողվի խառնակչություններով կոտրել մեր տնտեսական հեղափոխության թափը, որովհետև հայ ժողովուրդը և կառավարությունը միասնական են և միասնաբար գործելու են  իրավական, օրինական ճանապարհով»,- ասաց վարչապետը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am