Սենեկալ-Կարապետյանը զույգը 17-րդն է գեղասահքի Եվրոպայի առաջնությունում

Armenpress 11:14, 26 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները գեղասահքի Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավստրական Գրաց քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան պարային զույգը ազատ ծրագրում հավաքեց  95.39 միավոր ևընդհանուր հաշվարկում 20 մասնակիցներից մեջ գրավեց միայն 17-րդ տեղը:

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքում չհաղթահարեց առաջին փուլի արգելքը, իսկ Սլավիկ Հայրապետյանը  24 մասնակիցների մեջ միայն  18-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am