Փաշինյանը հայտնել է, թե երբ է ծրագրվում նրա պաշտոնական այցը ՌԴ

Armenpress 17:54, 25 Հունվար, 2020

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020թ. առաջին կեսին նախատեսում է պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին վարչապետն ասաց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Վլադիմիր Պուտինի հետ բավական հաճախ ենք հանդիպում: Խոսքն ուղղակի հանդիպման մասին չէ: Նախորդ տարի Ռուսաստանի նախագահի հետ մենք ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ մենք պաշտոնական փոխադարձ այցեր կկատարենք, և հիմա աշխատում ենք, որպեսզի տարվա առաջին կեսին ես պաշտոնական այց ունենամ Մոսկվա»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է, և այցի ընթացքում քննարկվելու է այդ օրակարգի ամենալայն սպեկտորը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am