1000х90.jpg (78 KB)

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի

Armenpress 12:22, 25 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արևելքում հունվարի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան հազար մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: «Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը հասել է 21-ի, վիրավորվել է 1030 մարդ»,-նշում է լրատվամիջոցը:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչության հունվարի 25-ի հստակեցված տվյալներով՝ 17 մարդ զոհվել է Էլյազիգում, ևս չորսը` Մալաթիայում:

6,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի Էլյազիգ քաղաքից հարավ-արևմուտքում հունվարի 24-ին` տեղական ժամանակով 20։55-ին։ Ցնցումներ են զգացվել երկրի տաբեր հատվածներում, ինչպես նաև Իսրայելում, Իրաքում և Սիրիայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am