Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը Իսրայելի Գրան Պրիում դարձավ արծաթե մեդալակիր

Armenpress 23:34, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը Թել-Ավիվի մրցաշարում դարձավ արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Իսրայելի Գրան Պրիի 73 կգ քաշային կարգում Կարապետյանը, հաղթանակ տոնելով 6 գոտեմարտում, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ձեռքի վնասվածքի պատճառով չգոտեմարտեց Իտալիան ներկայացնող Ֆաբիո Բասիլենին և դարձավ արծաթե մեդալակիր: Այս մրցաշարը վարկանիշային էր առաջիկա Օլիմպիական խաղերի համար:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները  քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ:  Այն վերջնական տեսքի կբերվի և հրապարակվի 2020 թվականի մայիսի 25-ին: Խաղերի իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am